Թուրքիայի արտգործնախարարը խոսել է ռուս-ուկրաինական բանակցությունները հաճախակիացնելու անհրաժեշտության մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է՝ Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի շատ բանակցություններ կընթանան:
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի շատ հանդիպումներ կլինեն: Հնարավոր է, որ բանակցություններ լինեն արտգործնախարարությունների մակարդակով»,- նշել է նա:
Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են փետրվարի 28-ին: Բելառուսում մի քանի հանդիպումներից հետո Թուրքիայի կողմից Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում մարտի 10-ին կազմակերպվել էր երկու երկրի ԱԳ նախարարի հանդիպումը: Իսկ արդեն մարտի 29-ին Ստամբուլում տեղի էր ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը: