Եվրամիությունը ռազմավարական պաշարներ է կուտակում
«Եվրամիության պատրաստականությունը բարձրացնելու և հանրային առողջությանը սպառնացող քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային վտանգներին դիմակայելու նպատակով Եվրամիությունը մեծացնում է ռազմավարական պաշարները՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի միջոցով իրավիճակին արձագանքելու համար»,- նշված է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում
Ըստ փաստաթղթի՝ պաշարը ներառում է փրկության համար նախատեսված միջոցներ՝ 540,5 միլիոն դոլար արժողությամբ, սարքավորումներ, դեղորայք, պատվաստանյութեր և այլ թերապևտիկ միջոցներ՝ վնասակար նյութերից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։