Դադարեցրեք այս ավերիչ և ինքնաոչնչացնող պատերազմը․ Շոլցը դիմել է Պուտինին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով Բունդեսթագում, դիմել է Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին։ Կանցլերը Ռուսաստանի նախագահին հորդորել է դադարեցնել Ուկրաինայում ավերիչ պատերազմը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով RGA-ին։
«Դադարեցրեք այս ավերիչ և ինքնաոչնչացնող պատերազմը՝ անհապաղ։ Դուրս բերեք ձեր զորքերը Ուկրաինայից»,- ասել է Շոլցը։