Այս իշխանությունը զինաթափում է Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները. Չալաբյան (տեսանյութ)
Այս շաբաթվա սկզբից նոր թափ առած դիմադրության շարժման շրջանակներում մի շարք հասարակական գործիչներ և ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ Կառավարության շենքի առջև՝ Արցախի պաշտպանության, Հայաստանի անվտանգության և մեր ազգային արժանապատվության վերականգնման նշանաբանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Միանալով այս ակցիային, ես ևս հնարավորություն ունեցա հակիրճ ելույթ ունենալ և ներկայացնել այն վտանգները, որոնց առջև մենք հայտնվել ենք այսօր, ինչպես նաև ստեղծված ծանր վիճակից դուրս գալու իրական ուղիները։
Ներկայացնում եմ ելույթս ձեր ուշադրությանը, այն ակնկալիքով, որ դուք էլ ամենայն լրջությամբ կվերաբերվեք մեր առջև ծառացած կենսական մարտահրավերներին, և կմիանաք նոր թափ հավաքող դիմադրության շարժմանը»։