Չինական սմարթֆոնը զանգի ժամանակ պայթել է օգտատիրոջ ձեռքում
Twitter-ի օգտատերը հրապարակել է այրված OnePlus Nord 2 սմարթֆոնի լուսանկարները և հայտնել, որ այն պայթել է իր եղբոր ձեռքում հենց հեռախոսազրույցի ժամանակ։ Միջադեպի պատմությունը հրապարակել է 91mobiles պորտալը։
Հաղորդվում է, որ սմարթֆոնի տերը պայթյունից չի տուժել, սակայն հալած մետաղը կպել է նրա ափին ու դեմքին։ Դեպքից անմիջապես հետո եղբայրները դիմել են սպասարկման կենտրոն, որտեղ 2-3 օր հետո են միայն հայտնել, որ սմարթֆոնն այրվել է, և ընկերությունը ոչինչ չի կարողացել անել դրա դեմ։
Տղան թվիթերում հրապարակել է այրված OnePlus Nord 2-ի պատկերները՝ հաստատելով, որ սմարթֆոնը վերանորոգման ենթակա չէ: Նկարներից երևում է նաև, որ էկրանը կոտրված է, իսկ շրջանակն անջատված է հետևից։
91mobiles-ի գրառման մեջ նշվում է, որ տուժողը հայց է ներկայացրել OnePlus-ի դեմ՝ ընկերությունից պատշաճ պատասխան չստանալուց հետո։