Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Սև ծովում ականի հայտնաբերման մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սև ծովում հերթական ականի հայտնաբերման մասին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Բուլղարիայի հետ սահմանի մոտ Իգնեադայի (Սև ծովի արևմտյան ափ) ականի հայտնաբերման մասին։
Ռուսաստանի ԱԴԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնի նավահանգիստների մոտ։