Քաբուլի մզկիթներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել
Չորեքշաբթի օրը պայթյուն է որոտացել Քաբուլի մզկիթներից մեկում, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով աֆղանական Kabul news հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ։
Ինչպես հայտնում է The Khaama Press-ը, միջադեպը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքի ամենամեծ մզկիթներից մեկում։ Ականատեսների վկայությամբ՝ պայթուցիկ սարքը գործի է դրել ներխուժած անձը, որը ներխուժել է մզկիթ։ Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։