Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ ՓաշինյանԻլհամ Ալիեւին օկուպացված Ակնարկում էԽաղաղ Դոնի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զnհ
22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին ՋրականումԵթե թուրքերն ուզենան հարձшկվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևիցե բան չենք հասցնի անել. Անվտանգության խորհրդի քարտուղարՍպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը Թրամփին կոչ է արել ավարտել Իրանի դեմ պատերազմը
Տեսանյութ

Օրեցօր թշնամական կողմի ավելացող ահաբեկչական գործողությունները հաստատում են՝ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է. Մետաքսյա Հակոբյան

Աշխարհաքաղաքական այս քաոսի մեջ, որը տիրում է ողջ աշխարհում, մեր մի բուռ դարձած Հայրենիքը դարձել է սակարկման առարկա: Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր բոլորիս մոտ նույն զգացողությունն է, որ յուրաքանչյուր անցնող օրը ծանրագույնն էր, սակայն եկող օրվա հետ նոր ցավոտ անակնկալներ ու ծանր փորձություններ են, որոնք շատ դեպքերում վիրավոր ու կեղեքված Արցախի համար անհաղթահարելի են թվում, երբեմն էլ հենց այդպիսին դառնում: 34 տարի առաջ Հայը գիտակցում էր, որ թե հաղթանակը, թե անկախությունը հեշտ չի տրվելու, իսկ պահելը առավել՝ դժվար, սակայն դա չկանգնեցրեց, որ դառնանք մեկ՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, ու սկսենք հարթել Հայաստան-Արցախ միավորող ու մեկ դարձնող «արահետը»:

Մեր ազգը աշխարհի բացառիկներից է, որը երբևէ չի ցանկացել ու չի ձգտել պատերազմի, մենք միշտ ստեղծել ենք, արարել ու քարից հաց քամել: Սակայն բարբարոս, քոչվոր ցեղերը միշտ ցանկացել են տիրանալ մեր ստեղծածին ու մեր հայրենիքին: Հիմա, երբ կարծես աշխարհը քաղաքակրթության ծաղկման գագաթնակետում է, մեկ հարյուրամյակ մեզ թշնամության հայտ ներկայացրած ադրբեջանն ու թուրքիան բացահայտ, ի ցույց աշխարհի շարունակում են լկտիաբար ահաբեկել, սպանել ու զրկել մեզ մեր պատմական հայրենիքից: Կարողացանք դիմակայել և վերջապես 90-ականներին հաղթել թշնամուն մեր մեծ և ուժեղ կամքի ու մեր համախմբման շնորհիվ:

Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ պատերազմը չի ավարտվել, 2020 թվականի նոյեմբերի 9-ից ադրբեջանը թուրքիայի աջակցությամբ հիբրիդային պատերազմ է վարում մեր դեմ, նաև այդ ամենը հաստատում՝ հրապարակայնորեն հռչակելով և օրենքի ուժ տալով պանթուրքիստական նկրտումներին:

Օրեցօր թշնամական կողմի ավելացող և անկանխատեսելի դարձած ահաբեկչական գործողությունները, ինչի արդյունքում շարունակում ենք զոհեր և վիրավորներ ունենալ, հաստատում է, որ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է, քանզի 1915 թվականի նմանատիպ կեղծ օրակարգով ցեղասպանվեց մեկուկես միլիոն հայ, իսկ ողջերը դարձան հայրենազուրկ… Մեր առջև արյունարբու և հայատյաց թշնամի է, որը մեկ նպատակ ունի վերացնել Հային ու տիրանալ մեր պատմական ողջ Հայրենիքին: Մենք պիտի միշտ զգոն, միշտ պատրաստ լինենք դիմակայել ագրեսորին, հստակ պահելով կարմիր գծերը, այն է՝ Հայաստանը և Արցախը մեր պատմական հայրենիքն են, մենք երբեք չենք կարող կեղծ խաղաղության օրակարգ որպես ողորմություն վերցնել, պիտի երբեք չմոռանալ, որ խաղաղությունը պիտի լինի վաստակած և արժանապատիվ: Արցախը երբեք չի կարող ադրբեջանի կազմում լինել, քանզի դա նշանակում է հրաժարվել Արցախից, հանձնել այն թշնամուն, չապրել Արցախում և կորստյան մատնել Հայաստանը: Կարմիր գիծ է Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն ու 88-ի գաղափարը: Այսօր Արցախի Հանրապետությունը օրհասական իրավիճակում է, լինել չլինելու ճամփաբաժնին է, ուստի Արցախի Ազգային Ժողովը պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն և սկսել գործընթաց՝ Արցախի ճանաչում հանուն փրկության: Կարմիր գիծ է մեր համախմբվածությունն ու միասնականությունը:

Ես գիտեմ, որ և այս դահլիճում և դահլիճից դուրս գտնվող Հայը, կրկնում եմ ՝ Հայը, մեկ նպատակ ունի ապրել արժանապատիվ, իր իսկ Հայրենիքում և վերադարձնել սերունդներից վերցրածը: Եվ ինչպես Շիրազը կասեր. Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ: Եվ հիմա, երբ կրկին Հայի լինել չլինելու հարցն է, բոլորս մի կողմ պիտի դնենք ամեն բան՝ բնավորություն, բարեկեցություն, անձնական ցանկություններ և մի բռունցք դարձած փրկենք Արցախը…»