Սերգեյ Լավրովը խոսել է Բուչայի իրադարձությունների մասին
Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո տեղում դեէսկալացիան Ռուսաստանի Դաշնության բարի կամքի ժեստն էր:
Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվ հենց այն պահին, երբ, Ստամբուլի պայմանավորվածությունների համաձայն, ռուսական կողմը, որպես բարի կամքի ժեստ, որոշեց լիցքաթափել իրավիճակը, առաջին հերթին Կիևի մարզում և Չեռնիգովի շրջանում, հենց այդ պահին Բուչա քաղաքից մեր զինվորականների հեռանալուն պես այնտեղ սադրանք կազմակերպվեց, ինչի մասին այսօր խոսում ենք»,- ասաց նախարարը։