ՄԱԿ-ում Չինաստանը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմից
Չինաստանը տրամադրված չէ կողքից անտարբեր դիտել Ուկրաինայում տիրող իրավիճակը, էլ չենք խոսում կրակի վրա յուղ լցնելու մասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
«Ուկրաինայի հարցում Չինաստանը աշխարհաքաղաքական սեփական շահեր չի փնտրում։ Մենք տրամադրություն չունենք դրսից անտարբեր հետեւելու իրավիճակին, էլ ուր մնաց կրակի վրա յուղ լցնել։ Կա միայն մեկ նպատակ, որը մենք անկեղծորեն ցանկանում ենք, դա խաղաղությունն է։ Չինաստանը կշարունակի առաջ մղել խաղաղ բանակցությունները և կառուցողական և պատասխանատու դեր խաղալ՝ օգնելու կարգավորել ուկրաինական ճգնաժամը»,- երեքշաբթի օրը Նյու Յորքում Ուկրաինայի իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Ջունը:
Դիվանագետը նշել է, որ Չինաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել և կշարունակի տրամադրել Ուկրաինային և հարևան երկրներին. «Միջազգային իրավունքի համաձայն՝ քաղաքացիական անձինք պետք է զրկվեն զինված հակամարտություններում բռնության ցանկացած ձևից։ Քաղաքացիական բնակչության վրա հարձակումներն անընդունելի են և չպետք է տեղի ունենան»: