Էստոնիան ռազմամթերք է փոխանցել Ուկրաինային
Էստոնիայի կառավարությունը մահաբեր զենքի խմբաքանակ է նվիրաբերել, այդ թվում՝ հաուբիցներ՝ Ուկրաինան ռուսական ներխուժումից պաշտպանելու համար։ Այս մասին ասված է Ուկրաինայում Էստոնիայի դեսպանատան հայտարարության մեջ, գրում է «European Truth»-ը։
Էստոնիան Ուկրաինային է նվիրաբերել հակատանկային հրթիռներ, հաուբիցներ, հակատանկային ականներ, ավտոմատ զենքեր, զինամթերք, մեկանգամյա նռնականետեր և ձեռքի նռնակներ։
Բացի այդ, էստոնացի ձեռնարկատերերը, համագործակցելով պետական կառույցների և Էստոնիայի զինված ուժերի հետ, ուկրաինացի զինվորականներին նվիրաբերել են սաղավարտներ, զրահաբաճկոններ, կապի սարքավորումներ, անօդաչու սարքեր, գիշերային տեսողության սարքեր, լազերային հեռաչափեր, բժշկական պարագաներ և քիմիական պաշտպանության հագուստ: