Գաբրիել Սարգսյանը կկպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Սլովենիայում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր ընթացող նախավերջին` 10-րդ տուրում, մեր գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հանդիպեց ադրբեջանցի Աբդուլա Գադինբայլիի հետ: Նա ակտիվ սկսեց պարտիան՝ շուտով ստանալով դիրքային առավելություն: Սևերը 26-րդ քայլին կոպիտ սխալ թույլ տվեցին և մեկ քայլ հետո ընդունեցին իրենց պարտությունը: Գաբրիել Սարգսյանը կարևոր հաղթանակ տարավ՝ վաստակելով 8 միավոր և կրկին գլխավորելով մրցաշարային աղյուսակը:
Առաջնությունում հաջող հանդես եկող մեր մյուս երկու շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ոչ-ոքի խաղալով համապատասխանաբար ֆրանսիացի Ժյուլ Մուսարի և ադրբեջանցի Միսրատդին Իսկանդարովի հետ, ունեն 7-ական միավոր: նրանք դուրս են մնացել չեմպիոնական պայքարից:
Գաբրիել Սարգսյանը կկպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: