ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
«Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը ՝ երկուսը Հյուսիսային և երկուսը հարավային ուղղություններով:
Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: