Գերմանիայի ԱԳ նախարարը դեմ է ռուսական գազի դեմ սանկցիաների սահմանմանը
Գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ դեմ է ռուսական գազի դեմ սանկցիաների սահմանմանը, չնայած այն բանին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականին բարդ են։ Ըստ գերմանական Welt պարբերականի՝ նա ասել է, որ սանկցիաները ռուսական գազի հանդեպ կսահմանեին այն դեպքում միայն, եթե դրանից հետո անմիջապես ռազմական գործողությունները դադարեին։
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև շեշտել է՝ կշարունակեն քննարկել եվրոպացի գործընկերների հետ ռուսական էներգակիրներից ունեցած կախվածության նվազեցումը, բայց անհապաղ ամբողջական էմբարգոյի սահմանումը բացառել են։