Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են տարածաշրջանին ու եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հետ հարցերի և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։