Ո՞ր դեպքում կհանդիպեն Պուտինն ու Զելենսկին․ Պեսկովը պարզաբանում է
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման հեռանկարների մասին, ասել է, որ Մոսկվայի համար ոչինչ չի փոխվել, Կրեմլը չի մերժում նման հնարավորությունը, բայց միայն համաձայնության գալուց հետո։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Մեզ համար ոչինչ չի փոխվել: Մենք չենք մերժում մեր նախագահի հանդիպման հնարավորությունը: Բայց ևս մեկ անգամ կրկնում ենք, որ նման հանդիպում հնարավոր է միայն փաստաթղթի տեքստի համաձայնեցումից հետո»,- լրագրողներին ասել է Պեսկովը: