Ավստրիայի կանցլերը կայցելի Կիև
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը մոտ օրերս կայցելի Կիև: Այս մասին հայտնում է Ավստրիական մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության դաշնային կանցլերի գրասենյակը։
Ըստ տեղեկությունների՝ Նեհամերը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կանցլերի այցի նպատակը Ուկրաինային մարդասիրական և քաղաքական աջակցության տրամադրումն էր։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցի ամսաթիվը հայտնի չէ։
Ավելի վաղ ԵՀ ներկայացուցիչ Էրիկ Մամերն ասել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը այս շաբաթ կայցելեն Կիև։