Պեսկովը պատմել է, թե ինչպես է Ռուսաստանը նշելու մայիսի 9-ը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչպես է ենթադրվում նշել այս տարի մայիսի 9-ը՝ պատասխանելով, որ Հաղթանակի օրը նշվելու է «ինչպես մենք միշտ արել ենք»։
«Սա ամենասուրբ տոնն է, այն եղել է և կմնա ամենասուրբ տոնը բոլոր ռուսների համար»,- հավելել է պաշտոնյան։
Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեռ հստակ չէ շքերթի կազմը և թե արդյոք մասնակից կլինեն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ստորաբաժանումները։
Պեսկովը նաև նշել է, որ չգիտի՝ արդյոք Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցները կանցնեն մայիսի 9-ի շքերթին։