ԵՄ–ում նշում են, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն օգնել կանխել պատերազմը
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության մակարդակով դժվար թե հնարավոր լինի վետո դնել Ռուսաստանից գազի ներկրման վրա։
«Միաձայն որոշում չի լինի, քանի որ արդեն կա մի երկիր՝ Հունգարիան, որն ասել է, որ վետո է դնելու դրա վրա։ Սա ընտրություններում նոր հաղթանակած առաջնորդի տնտեսական և քաղաքական որոշումն է: Չեղածից հրաժարվելը հեշտ է, բայց խիստ կախվածության մեջ գտնվող երկրների համար ավելի դժվար է»,- ասել է նա:
Բորելն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն օգնել կանխել պատերազմը։