Լճաշենում բքի պատճառով մեծ թվով մեքենաներ արգելափակվել են
Այսօր` հունվարի 4-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մի շարք բնակիչներ ահազանգել են newspress.am –ին:
Նրանք մնացել են ճանապարհին,, քանի որ ձնաբքի պատճառով մեքենաներն արգելափակվել են:
«Գյուղ մտող ճանարապարհը ընդհանրապես փակ է, եկեք, տեսեք տասնյակից ավելի մեքենաներ կանգնած են, Սևան -Հրազդան տանող ճանպարհն էլ գրեթե փակ է, մի կողմից կուտակված սառած ձյուն է, մյուս կողմից էլ ՝ բուք»,-նշեցին նրանք:
Բնակիչների խոսքով՝ մեքենայի մեջ գրեթե բոլորն իրենց ընտանիքի անդամների հետ են, գյուղից դուրս են եկել հարազաներին շնորհավորելու և ժամեր շարունակ չեն կարողանում գյուղ վերադառանալ. «զարմանում ենք. բա որ մեկը վատացավ շտապ օգնության մեքենան ո՞նց ա գյուղ մտնելու, կամ հիվանդին ո՞նց են հիվանադանոց հասցնելու: Էս օրերին գիտեք՝ ինչքան թունավորման դեպքեր են լինում»,- սրտնեղած մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց Լճաշեն համայնքի բնակչուհի տիկին Լարիսան:
Նա այս պահին մեքենայի մեջ է թոռների և ընտանքի անդամների հետ: