Զելենսկուն սպասվում է բանտարկյալի ճակատագիր․ Ղրիմի ղեկավար
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին սպասվում է բանտարկյալի ճակատագիրը։
«Վստահ եմ, որ Զելենսկու և նացիստական ռեժիմի այլ ներկայացուցիչների զայրույթի պատճառներից մեկը հանցագործների վախն է մոտալուտ հաշվեհարդարից։ Չեմ կասկածում, որ դա անպայման տեղի կունենա, և նրանք բոլորը կհայտնվեն ճաղերի հետևում»,- գրել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։
Աքսյոնովը նշել է, որ Զելենսկին մի կողմից ստորագրում է հրամանագիր Ռուսաստանի հետ բանակցությունների համար պատվիրակություն ստեղծելու մասին, մյուս կողմից՝ իր վերջին տեսաուղերձում հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ռուս լրագրողների դեմ՝ «իրականում իջնելով ահաբեկչի մակարդակի»։
Նրա խոսքով՝ տվյալ դեպքում խոսքը «ուկրաինական ղեկավարության ողջախոհության» և բանակցելու և պայմանավորվածությունները պահպանելու կարողության մասին է։