Զելենսկին խոստովանել է, որ իր բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ կարող են չկայանալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ իր բանակցությունները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ կարող են չկայանալ։
Այդ մասին նա ասել է երեքշաբթի օրը համաուկրաինական հեռուստամարաթոնի շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցում։
Ուկրաինայի ղեկավարը նաև հեռուստատեսությամբ ասել է, որ այժմ դժվար է բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ, բայց ինքն «այլ ելք չունի»։