Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտության ֆոնին բարձրանում է նավթի գինը
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտության ֆոնին բարձրանում են նավթի համաշխարհային գները:
Հունվարի 3-ի երեկոյան Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ խզում է հարաբերություններն Իրանի հետ: Լոնդոնյան ICE բորսայում նավթի Brent տեսակի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 3.35%-ով` 38.18 դոլար` մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսներբ աճել են 1.96%-ով` մինչև 37.77 դոլար` մեկ բարելի դիմաց: Bloomberg-ի փոխանցմամբ, Սաուդյան Արաբիան և Իրանը, համապատասխանաբար, զբաղեցնում են առաջին և հինգերորդ տեղերը` ՕՊԵԿ-ի (նավթ արտահանող կազմակերպություն) երկրներում` նավթի արտադրության առումով: