Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հաջորդ փուլը կարող է տևել ամիսներ. Սալիվան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կարծում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հաջորդ փուլը կարող է տևել «ամիսներ կամ ավելի երկար», հաղորդում է NV-ն։
Բայդենը կարծում է, որ Ռուսաստանը փոխում է պլանները սկզբնական նպատակների տապալումից հետո. այժմ նա կփորձի գրավել Դոնբասը և կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի փորձի պահել Խերսոնը, շրջափակել Նիկոլաևը և շարունակել ճնշումը Խարկովի վրա Կիևի շրջանից նահանջելուց հետո։
Ըստ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը կշարունակի հրթիռային և օդային հարվածները Ուկրաինայի ողջ տարածքում։
«Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային և շուտով կհայտարարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այժմ ռուսները հասկացել են, որ Արևմուտքը չի նահանջել Ուկրաինային աջակցելու հարցում»,- ասել է Սալիվանը: