Կոնգրեսականները Բայդենից պահանջում են Ուկրաինային ավելի շատ հրթիռներ և ինքնաթիռներ տրամադրել
ԱՄՆ երեք տասնյակ կոնգրեսականներ պահանջում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինային տրամադրի ավելի շատ զենք, այդ թվում՝ «երկիր-օդ» հրթիռներ, կործանիչներ և հրթիռներ։ Այս մասին ասվում է CNN-ի ստացած նամակում։
Խոսքը «Stinger» զենիթահրթիռների և «Javelin» հակատանկային հրթիռների մատակարարումների ավելացման մասին է, որոնց պաշարներն Ուկրաինայում սպառվում են, ինչպես նաև անօդաչու սարքերը, որպեսզի Ուկրաինան կարողանա ավելի արդյունավետ պայքարել ռուսների դեմ արևելքում։
Նամակը նախաձեռնել են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Էնդի Քիմը Նյու Ջերսիից, Ջեյսոն Քրոուն Կոլորադոյից և Հանրապետական կուսակցության անդամ Փիթեր Մեյերը Միչիգանից։