Հունգարիան Գազպրոմի հետ քննարկում է ռուբլով գազի մատակարարումը
Հունգարիայի պետական MVM էներգետիկ ընկերությունը բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ վառելիքի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու շուրջ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բուդապեշտում ՌԴ դեսպան Եվգենի Ստանիսլավովը՝ հավելելով, որ Հունգարիայի իշխանությունների պաշտոնական մեկնաբանություններն այս հարցում դեռ չեն ստացվել։
Հունգարիան ԵՄ երկրներից մեկն է, որը դեմ է ռուսական էներգառեսուրսների էմբարգոյին։
Այս պահին խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող FIDES կուսակցությունը, որը համարվում է Մոսկվային բարեկամ։