Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանըՀայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո. «Հրապարակ»Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»«Հայրենիքը» չի փակվում. «Հրապարակ»Հորմուզի նեղուցում հերթական լցանավն է պայթելԴեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ, հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը. Փաշինյան
Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանին` քաղաքական քննադատության համար դատող դատավորը մեղմացրել է «oրենքnվ գnղի» նկատմամբ սահմանափակումները. «Հրապարակ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ․ «Ժողովուրդ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Խաղողագործներին փող չեն տալիս. «Հրապարակ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Արտաշատի քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին. «Հրապարակ»ՌԴ ԱԳՆ․ Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվելՉերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համարՓիթ Հեգսեթը մեդալով է պարգևատրել իրեն լռություն պահպանելու հորդոր արած զինվորականինՀիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակումԳերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըՌուսաստանի և Աֆղանստանի միջև ապրանքաշրջանառությունը տարվա 8 ամսում ավելի քան կրկնապատկվել էՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱբովյանի եկեղեցում հարսանիքի ժամանակ գողացել են հարսի և փեսայի հեռախոսներըԲուենոս Այրեսի արվարձանում գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժելԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը Իրանին «երկար և ցուրտ ձմեռ» է խոստացելՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՏիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Բելառուսի քաղաքացիներին չարտահանձնելու համարՎենսը կարող է հրաժարվել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունիցԻկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառըՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերըՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինՀայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվելԻնչ է քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստումՆորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողովՌԴ-ն ու Հայաստանը նախանշել են գիտակրթական համագործակցության զարգացման հիմնական ուղղություններըՄանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումԳործընկերները հարգել են Արսեն Գևորգյանի հիշատակը (տեսանյութ)Մերցը Թրամփին կոչ է արել ՌԴ-ի հետ բանակցություններում մնալ «Եվրոպայի թիմում». ReutersՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԱՄՆ-ը կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավը. ԲեսենթԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՊապոյանն ու Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Մամուլ

«Կրկեսում միշտ տոն կլինի». Սոս Պետրոսյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կրկեսը ոչ միայն փոքրերի, այլ նաև մեծահասակների սիրելի վայրերից մեկն է: Մեր կրկեսի վերանորոգման աշխատանքները սկսվեցին ավելի քան տասը տարի առաջ: Սկզբում ուղղակի պետք է վերանորոգվեր շենքը, սակայ ն հետո որոշում կայացվեց մայրաքաղաքին կրկեսի լիովին նոր շենք նվիրել: «Ճիշտ է, շինարարությունը մի քիչ երկար տևեց, բայց կրկես կառուցելն այդքան էլ հեշտ չէ: Երբ բազմաֆունկցիոնալ տներ են կառուցում, կա փորձ և նախագիծ, մեկ ամսում հնարավոր է 15 հարկանի շենք կառուցել, բայց կրկեսը սպեցիֆիկ շինություն է: Շուտով կունենանք մոդեռնիզացված, բազմաֆունկցիոնալ կրկես, որն օժտված կլինի բոլոր հնարավորություններով՝ նորովի ներկայանալու հանդիսատեսին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանը:

Նշում է` կրկեսը կբավարարի ժամանակակից կրկեսային արվեստի ներկայացումների բոլոր պահանջներին: «Օրինակ` նախկինում կրկեսը 18 մետր էր, և չէինք կարողանում հրավիրել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային օդային ատրակցիոններ: Հիմա 25 մետր է, հնարավորություն ունենք այդ ատրակցիոնները հրավիրելու: Կրկեսի նախկին շենքի կառուցումը սկսվել էր պատերազմից առաջ, դադարեցվել էր, հետո տուֆաշեն շենքը շահագործման էր հանձնվել 1962 թ.-ին: Չկային կենդանիների համար նախատեսված հատուկ տեղեր, հոտը տարածվում էր դահլիճում, ձմռանն ավելի ցուրտ, իսկ ամռանն ավելի շոգ էր, քան դրսում: Հիմա «Տաշիր գրուպի» շնորհիվ կունենանք մի չքնաղ կրկես, շնորհակալ ենք մեր հանրապետությանը կրկես նվիրելու համար, պետությունը չկառուցեց, այդ մարդիկ արեցին: Արդյունքում հնարավորություն կունենանք աշխարհի ամենաբարձր մակարդակի կրկեսները հրավիրել Հայաստան և ճակատը բաց ընդունել նրանց: Հույս ունենք, որ մինչև մյուս տարվա սկիզբը կրկեսը պատրաստ կլինի, համենայն դեպս, ամեն ինչ արվում է, որ պահպանենք այդ ժամանակացույցը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Պետրոսյանը նշում է` շատերի շրջանում կարծիք է ստեղծվում, որ եթե կրկեսը մի քանի տարի է, ինչ չի գործում, դերասանները, կրկեսային գործիչները նստած սպասում են, ոչինչ չեն անում: «Նման բան չկա: Կրկեսը հյուրախաղային կազմակերպություն է: Մեր կրկեսի դերասանները, այդ թվում` իմ ընտանիքը, ինչպես սպորտում, պայմանագրային սկզբունքով հրավիրվում են արտերկիր»,-ասում է կրկեսի տնօրենը:

Մի քանի տարի է, ինչ կրկեսին կից գործում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա դպրոցը, որը Սոս Պետրոսյանը ստեղծել է իր ուսուցչի մահվանից մեկ-երկու ամիս հետո: «1972 թ.-ի սեպտեմբերի 1-ին Շահումյանի պիոներների և դպրոցականների պալատում ստեղծեցի Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա դպրոցը, որը գործում է առ այսօր: Լինելով միակը հանրապետությունում` ստեղծման օրվանից մինչ այսօր այն գործում է անվճար: Շատերն են զարմանում այս հանգամանքի վրա, բայց ասում եմ` երեխայից գումար վերցնել չի կարելի, կրկեսը դժվար արվեստ է, շատերը չեն դիմանում այդ դժվարությանը, ութ ժամ պետք է պարապես, որ դառնաս կրկեսի դերասան: Հազարավոր շրջանավարտներ ենք ունեցել, հիմա կրկին ընդունելություն է սկսվել կրկեսային արվեստի բոլոր ժանրերում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստուդիայի սաների և պրոֆեսիոնալ դերասանների հետ բարեգործական համերգներ են կազմակերպում: «Չկա մի մարզ, զորամաս, որտեղ բարեգործական համերգներ ունեցած չլինենք: Մինչև պատերազմն Արցախում չկար մի գյուղ, որտեղ շրջած չլինեինք: Մանկատներ, ծերանոցներ, զորամասեր` կրկեսը լինում է ամենուր»,-ասում է Պետրոսյանը, որը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստեղծել է կրկեսային ռեժիսուրայի կուրս: «Այդ կուրսի շրջանավարտ Հրաչ Պետրոսյանի դիպլոմային աշխատանքը` «Կրկեսը վառում է լույսերը», ներկայացվել է հանդիսատեսի դատին: Ի դեպ, Հրաչն իմ թոռնիկն է: Պրեմիերան տեղի է ունեցել, արդեն իսկ մի քանի ներկայացում խաղացել ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ բեմը մեծ է, հնարավորություն ունենք կրկեսային բոլոր ժանրերն օգտագործել: Ներկայացման օրը հայտարարվում է, տոմսերն ակնթարթորեն սպառվում են: Մարդիկ կարոտել են կրկեսային ներկայացումները: Մայիսի 21-ին կլինի հաջորդ ներկայացումը: Սա ապացույցն է նրա, որ չենք սպասում, թե շենքը երբ պատրաստ կլինի»,-նշում է կրկեսի գեղղեկավարը:

Վերջին օրերին կրկեսն ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև ԱԺ ընդունած օրենքի շնորհիվ` կրկեսում վայրի կենդանիներ չեն լինելու: Այս հարցը պարոն Պետրոսյանը ևս մեկնաբանեց. «Իմ` «Հայկական կրկեսը երեկ և այսօր» գրքում ուշադրություն եմ դարձրել կենդանավարժությանը, այն ավանդույթներին, որոնք ունեցել ենք: Կրկեսն առանց կենդանավարժության` կարծես ճաշն առանց աղի: Առանց կենդանավարժության կրկեսը դժվար է պատկերացնել, բայց քանի որ օրենքն ընդունվեց, հարմարվում ենք դրան: Ի վերջո, կան ընտանի կենդանիներ` ձիեր, շներ և այլն: Բացի դա, վայրի կենդանիների բացակայությունը կփորձենք կոմպենսացնել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային ատրակցիոններով: Այնպես կանենք, որ ժողովուրդը չզգա վայրի կենդանիների բացակայությունը: Երկար տարիներ լինելով կրկեսի տնօրեն և գեղղեկավար՝ նկատել եմ, որ երբ երեխաները ծնողների հետ գալիս են տոմս գնելու, հարցնում են` վագրեր, առյուծներ, արջեր կա՞ն, եթե իմանում են, որ չկան, շատերը տոմս չեն գնում: Իհարկե, ֆինանսական առումով օրենքը կվնասի կրկեսին, բայց պետք է ենթարկվենք դրան: Կրկեսային արվեստը բազմաժանր է, թող ժողովուրդը չմտածի, այնպես կանենք, որ կրկեսում միշտ տոն լինի»,-եզրափակում է Սոս Պետրոսյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: