Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը մտադիր են անցկացնել ապրիլի 5-ին
«Թվիթեր»-ում հրապարակած տեսաուղերձով Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հայտնել է՝ Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն անցկացնել ապրիլի 5-ին:
Իր տեսաուղերձում նա շեշտել է, որ անհրաժեշտ է հատկապեսուշադրություն դարձնել Ուկրաինայի Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին:
Ավելի վաղ լրագրողներն ու ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել էին՝ Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքում հայտնաբերվել է 16 մարդու դի: Ուկրաինայի իշխանություններն այդ մարդկանց սպանության համար մեղադրում են ռուս զինվորականներին, իսկ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բուչայում տեղի ունեցածի մասին տարածվող տեսանյութը կեղծ է: