Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

«Կառավարությունն անգործության է մատնված». տնտեսագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մեծ հաշվով, որևէ քայլ չի ձեռնարկվել եղած ռիսկերն ու մարտահրավերները չեզոքացնելու կամ դրանք մեղմելու ուղղությամբ: Անդրադառնալով արտաքին տնտեսական մարտահրավերներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Թե՛ կորոնավիրուսի համաճարակի, թե՛ պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացման, և հիմա էլ մեր տնտեսության վրա արտաքին մարտահրավերների ու հնարավոր խնդիրների առաջացման տեսանկյունից մենք ակնհայտ մի մոտեցում ենք տեսնում. կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, այլ պասիվ դիտորդի կարգավիճակում է գտնվում: Որևէ քայլ չի իրականացնում՝ կանխարգելելու ու որևէ կերպ զսպելու հավանական վատագույն սցենարների ազդեցությունը տնտեսության վրա: Իսկ այդ սցենարներն իրականում շատ են: Որքան ռուս-ուկրաինական պատերազմը երկարում է, որքան Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտը խորանում է, այնքան ավելի ցցուն է դառնում այն իրողությունը, որ մեր տնտեսությունը կարող է լրջագույն խնդիրների առաջ կանգնել: Այդ ազդեցությունը մեղմելու առումով պետք է քայլեր ձեռնարկվեն, որոնք, փաստացի, կառավարությունը չի ձեռնարկում»,-ասաց Կ. Խաչատրյանը:

Թեպետ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները սկսվեցին փետրվարի 24-ին, և ամսվա ավարտին մի քանի օր էր մնացել, բայց, ըստ մեր զրուցակցի, այդ օրերը ևս անդրադարձել են մեր տնտեսության վրա. «Փետրվարի ամփոփ տվյալներն ակնհայտորեն հուշում են մեր տնտեսության անկման, աճի տեմպերի դանդաղման մասին: Մի քանի օրից մարտը կամփոփվի, և վստահ եմ, որ մարտի տվյալները շատ ավելի վատ իրավիճակ են մատնանշելու: Մարտի տվյալներով ակնհայտ կլինի, որ արտահանումը հատկապես դեպի ՌԴ էականորեն նվազել է՝ կապված ռուբլու արժեզրկման հետ: Եթե իրավիճակը որևէ կերպ չմեղմվի, ու խնդիրներն ինչ-որ հանգուցալուծում չստանան, իրականում այս էֆեկտները տնտեսության վրա ոչ թե մեկ ամսվա ազդեցություն են թողնելու, այլ ձնագնդի էֆեկտով գնալով խորանալու են: Հիմա մենք փաստացի ձեռքներս ծալած նայում ենք, թե ինչպես է արտաքին շոկերի ազդեցության տակ մեր տնտեսության վիճակը խորանում: Իսկ ամիսներ ի վեր արտահայտվող ճգնաժամային երևույթները, ինչպես տնտեսական աճի դանդաղ վերականգնումն է, նաև սրընթաց գնաճը, շարունակվելու են»:

Այս պայմաններում, անկախ մարտահրավերներից ու համաշխարհային հայտնի ֆինանսատնտեսական կառույցների կանխատեսումներից, կառավարությունը ոչ միայն անփոփոխ է թողել այս տարվա 7 տոկոս տնտեսական աճը, այլև վստահ է, որ կարող է հասնել նաև այդ թիրախային ցուցանիշին, անգամ երկնիշ աճ ապահովել: Անդրադառնալով տնտեսական բլոկի ներկայացուցիչների այս հույսերին՝ տնտեսագետը շեշտեց. «Իմ կարծիքով, պետական պաշտոնյաներն ու կառույցները պատասխանատվության գոնե նվազագույն զգացում պետք է ունենան ու հնարավորինս լուրջ վերաբերվեն թե՛ իրենց հայտարարություններին, թե՛ այն մեսիջներին, որոնք հղում են հասարակությանը: Նախկինում էլ ենք ունեցել դեպք, երբ պետական պաշտոնյան հայտարարել էր, որ 2021-ին երկնիշ տնտեսական աճ է լինելու, բայց վերջում ասաց, թե կատակ է արել, իրեն ճիշտ չեն հասկացել կամ էլ ուզում էր հասարակության տրամադրությունը բարձրացնել, ոգևորել և այլն: Այս ամենից հետո թե՛ բիզնեսը, թե՛ հասարակությունը չի կարող լուրջ վերաբերվել նորից հնչող նմանատիպ հայտարարություններին: Ավելին՝ նման հայտարարությունները սպասումների տեսանկյունից հակառակ էֆեկտ են թողնում թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի շրջանում: Իրականում, իմ մոտավոր կանխատեսումներով, գնահատելով նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները, կարծում եմ, որ այս տարվա մեր տնտեսական աճը չի կարող գերազանցել 3 տոկոսը: Եթե այս արտաքին շոկերից եկող ազդակները հնարավորինս շուտ հանգուցալուծվեն, լավագույն դեպքում տնտեսական աճի ցուցանիշը 3-4 տոկոսի շրջանակում է լինելու»:

Կառլեն Խաչատրյանի խոսքով, անշուշտ, զբոսաշրջիկների կամ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը մեր երկիր որոշակի աշխուժություն մտցնում է հյուրանոցային բիզնեսի, տների վարձակալության, սպասարկման ոլորտում. «Այդ հանգամանքը դրական է նաև տարբեր ծառայությունների աշխուժացման տեսանկյունից, բայց այդ աշխուժացումը որևէ կերպ չի կարող համարժեք լինել այն կորուստներին, որոնք մեր տնտեսությունն ունեցել է, օրինակ՝ մարտին՝ արտահանման ծավալների կրճատման, տրանսֆերտների նվազման և այլնի առումով: Այսինքն, օգուտներն ու վնասները համադրելի չեն, վնասները շատ ավելի ծանր են: Տնտեսության համար բացասական հետևանքները շատ ավելի ցցուն են, քան այն օգուտները, որոնց մասին խոսվում է»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: