Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Որքանո՞վ է մեր հասարակությունն ընկալունակ իրական սպառնալիքներին արձագանքելու հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Այսօր Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել, ինչն ինքնին նշանակում է քաղաքական գործընթացների ակտիվացման նոր փուլ։ Պետք է ընդունել, որ այսօրվա հանրահավաքը տեղի է ունենում առանձնահատուկ պայմաններում, քանի որ ներկայումս Արցախին և Հայաստանին սպառնացող վտանգն իրապես ծայրահեղ աստիճանի է հասել։

Եվ նույնիսկ իշխանություններն են խոստովանում, որ Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել լայնամասշտաբ հարձակում սկսելու համար։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ու իր «թիմի» պատճառով հասել ենք մի ծանրագույն ջրբաժանի, որից այն կողմ արդեն պետականության կործանումն է։ Եվ կարելի է պատկերացնել, թե համապատասխան քայլեր չձեռնարկելու արդյունքում ինչպիսի իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանը, մանավանդ որ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր կողմից ներկայացված 5 կետերի հիման վրա հաշտության պայմանագրի կնքման հարցը։ Ուշագրավ է նաև, որ ընդդիմության հանրահավաքը տեղի է ունենում ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվող Ալիև-Փաշինյան հանդիպման նախօրյակին, որտեղ հնարավոր է, որ, այսպես կոչված, հաշտության ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվի։ Եվ հայ հանրությունն այսօր հնարավորություն ունի ցույց տալ իր միակամությունը, որի դեպքում նույնիսկ զիջումների հակված իշխանությունները կբախվեն համաժողովրդական դեմադրության։

Այլ խոսքերով ասած՝ սա ոչ թե առանձին քաղաքական գործիչների կամ կուսակցությունների հարց է, այլ համազգային գոյաբանական խնդիր, որը համախմբում և միասնական մոտեցում է պահանջում։ Եվ պատահական չէ, որ «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագրով հանրահավաքը նախաձեռնած խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն իրենց հայտարարութան մեջ նաև համախմբման կոչ էին հղել ընդդիմադիր քաղաքական այլ ուժերի և, ընդհանրապես, հասարակության իրական ընդդիմադիր հատվածին։ Մյուս կողմից էլ, ելնելով իրավիճակի սրությունից, հասկանալի է, որ ընդդիմությունը միայն մեկ հանրահավաքով չի սահմանափակվելու, ուղղակի առաջին հավաքով սկսվելու է շարժման մեկնարկը։ Այսինքն, ամենայն հավանականությամբ, պետք է պայքարի պատրաստվել՝ անկախ դրա տևողությունից, մինչև կարելի կլինի «տեղ հասնել»:

Ըստ այդմ, միամտություն է կարծել, թե ընդամենը մեկ հանրահավաքով որևէ լուրջ հարց է լուծվելու։ Իհարկե, մեր հասարակության մեջ քիչ չեն նրանք, ովքեր միշտ էլ ակնթարթային փոփոխություններ են ակնկալում, իսկ երբ դա տեղի չի ունենում, հիասթափվում են։ Սակայն հարցն այն է, որ ոչ մի գործողություն չպետք է լինի ինքնանպատակ։ Իր հերթին ընդդիմությունն իր ձեռնարկումները նախաձեռնելիս պետք է ելնի ոչ թե հուզական պոռթկումներից, այլ հստակ հաշվարկներ իրականացնի, թե ինչպիսի քայլերի հաջորդականությամբ է գործելու, ինչ պլաններ ունի երկարաժամկետ և կարճաժամկետ հեռանկարում։ Կարևոր է նաև հստակ ձևակերպել, թե իշխանությունների առջև կոնկրետ ինչ պահանջներ են դրվելու, ինչ ուղերձներ են հղվելու միջազգային հանրությանը։

Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, թե ընդդիմության պահանջները չիրականացնելու դեպքում ինչ գործողություններ են սպասվում խորհրդարանից դուրս, քանի որ ԱԺ-ում իշխանությունները միշտ արգելափակում են ընդդիմության նախաձեռնությունները։ Այսինքն, հարկ է, որ ընդդիմությունը կոնկրետ բովանդակային ասելիք ու անելիք ունենա և որոշակի ելքեր առաջարկի։ Հաջորդ կարևոր հարցը. այս հավաքի նախաձեռնությունը պատասխան է այն մեղադրանքներին, թե ինչու ընդդիմությունը քայլեր չի ձեռնարկում։ Հիմա ընդդիմությունն իր քայ լը կատարում է, բայց սկսված գործընթացը չի կարող միակողմանի լինել, քանի որ հանրությունը ևս իր քայլը պետք է անի՝ ակտիվորեն մասնակցելով ընդդիմության սկսած գործընթացին։ Բազմոցներին նստած կամ ստեղնաշարի առջև պահանջներ դնելն ու բողոքելը լավագույն ճանապարհը չէ: Եվ այս առումով այսօրվա հավաքը լակմուսի թուղթ կարող է լինել, թե որքանով է հասարակությունն ընկալունակ իրական սպառնալիքներին արձագանքելու հարցում։ Եվ ընդհանրապես, բնականաբար, առաջնային նշանակություն ունի հանրության տարբեր հատվածների մտածողությունն ու գիտակցականությունը։ Խոսքն, իհարկե, հանրության այն շերտերի մասին է, որոնք քաջություն ունեն իրավիճակը սթափ գնահատել, հասկանալ իրական սպառնալիքները:

Եվ հասարակությունն, ըստ այդմ, ընդդիմության միջոցով պետք է հաշիվ պահանջի իշխանություններից, իսկ անհրաժեշտության դեպքում պարզապես «տուն ճանապարհի» նրանց: Բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում անտարբերությունը ամենամեծ թշնամին է, այն շարունակաբար նպաստում է պետականության թուլացմանը: Հաճախ հասարակության, հատկապես հասարակության էլիտայի անտարբերությունն է հանգեցնում այնպիսի վիճակների, երբ հանկարծ երկիրը հայտնվում է անդունդի եզրին: Ուրեմն, այն, թե այսօր մեկնարկող պայքարը կարո՞ղ է գործի դնել հաջորդ կապիտուլ յացիան կանխելու արգելակները, կախված է նաև հավաքներին մարդկանց մասնակցության, տրամադրվածության և ակտիվության հանգամանքներից՝ անկախ որևէ քաղաքական ուժի կամ անձի նկատմամբ վերաբերմունքից։ Այս պարագայում կշեռքի նժարին երկրի վաղվա օրն է: Հետո ափսոսալու, փոշմանելու համար կարող է շատ ուշ լինել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: