Bloomberg. Չինաստանը մտադիր է ռուսական գազը գնել զեղչով
Չինական ներկրողները նախատեսում են ռուսական հեղուկ գազ գնել զեղչով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Նրա խոսքով՝ չինական խոշորագույն պետական ընկերությունները, այդ թվում՝ Sinopec-ը և PetroChina-ն, բանակցություններ են վարում մատակարարների հետ՝ մեծ զեղչով հեղուկ բնական գազ ձեռք բերելու համար: Աղբյուրի համաձայն՝ որոշ ներկրողներ մտածում են օգտագործել ռուսական ընկերություններին իրենց անունից հեղուկ գազ գնելու մրցույթներին մասնակցելու համար, որպեսզի թաքցնեն Ռուսաստանից գազի մատակարարման իրենց ծրագրերը այլ երկրների կառավարություններից: Բացի այդ, ընկերությունները նույնպես մտադիր են զերծ մնալ խոշոր գնումներից։