Ղազախստանը կարող է ժամանակավորապես սահմանափակել հացահատիկի և ալյուրի արտահանումը
Ղազախստանը ծրագրում է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել հացահատիկի և ալյուրի արտահանման վրա՝ ներքին շուկան պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Երբոլ Կարաշուկեեւը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մշակվում է ինչպես հացահատիկի, այնպես էլ ալյուրի արտահանման սահմանափակումներ մտցնելու հարցը»,- ասաց նախարարը։
Նա հավելեց, որ արտահանման համար նման միջոց է կիրառել նաև Ռուսաստանը, Ղազախստանում հացահատիկի հետ կապված իրավիճակը նույնպես վերահսկելի է։ Բացի այդ, հացահատիկը կլինի բավարար երկրի ներքին շուկայի համար և նույնիսկ կմնա արտահանման համար միջին տարեկան ծավալների մակարդակով։
Ինչ վերաբերում է արտահանման սահմանափակումների ներդրման ժամկետներին, Կարաշուկեևը չի նշել դրանց ներդրման ժամկետը։