Հիանալի կլիներ, եթե նա 40 տարեկանում ևս մեկ սկուդետտո նվաճեր․ Ռոնալդինյոն խոսել է Իբրահիմովիչի մասին
«Միլանի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն մեկնաբանել է «Միլանի» խաղը, ինչպես նաև խոսել է Իբրահիմովիչի մասին։
«Ճիշտ է, իմ Միլանում շատ մեծ չեմպիոններ կային, բայց այս Միլանում կան մի քանիսը: Սակայն այսօրվա թիմի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է թիմային խաղով, որը լրացվում է հիանալի տակտիկական կազմակերպվածությամբ։ Ուստի նրանք, ինչպես մենք, իրենց աշխատանքով գերազանց են անում։
Զլատա՞նը։ Իբրան իմ հիանալի ընկերն է, և չնայած իր տարիքին, նա լավ է հանդես գալիս այնպիսի թիմում, ինչպիսին «Միլանն» է: Հիանալի կլիներ, եթե նա 40 տարեկանում ևս մեկ սկուդետտոն նվաճեր»: