Նա լեգենդ է և կմնա ֆուտբոլի պատմության մեջ․ Մբապպեն խոսել է Նեյմարի և Մեսսիի մասին
Կիլիան Մբապեն խոսել է Լիոնել Մեսսիի և Նեյմարի հետ հարձակման գծում խաղալու մասին.
«Մեսսիի հետ խաղալը հեշտ է. Ես միշտ ասել եմ, որ իմ երազանքն է խաղալ մեծագույնների կողքին, իսկ Մեսսին և Նեյմարը երկուսն են աշխարհի լավագույններից։
Նրանց հետ հեշտ է խաղալ: Ամեն ինչ հիանալի է, Լեոն գոլ խփեց, Նեյմարը երկու անգամ գրավեց դարպասը։
Ինձ համար պատիվ է խաղալ նրանց հետ: Ես զարգանում եմ Լիոնելի կողքին, ամեն օր հետևում եմ, թե ինչ կարող է նա անել, սա ինձ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչ կարող եմ անել խաղս բարելավելու համար։ Նա յուրահատուկ խաղացող է։ Եվ ես հնարավորություն ունեցա խաղալ նրա հետ, դա պատիվ է։
Չէի պատկերացնում, որ կարող եմ խաղալ նրա հետ, բայց դա իրականություն դարձավ։ Մենք շատ գոհ ենք, ես արդեն շատ բան եմ սովորել։ Նա լեգենդ է և կմնա ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը։