Եվրամիությունը 17 միլիարդ եվրո է հատկացրել ուկրաինացի փախստականների համար
ԵՄ երկրները 17 միլիարդ եվրո կծախսեն ուկրաինացի փախստականներին աջակցելու համար, ասվում է Եվրոպական խորհրդի կայքում։
Եվրոպական խորհուրդն ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս անդամ պետություններին վերաուղղորդել ռեսուրսները Համախմբման քաղաքականության հիմնադրամներից և Առավել անապահով խավերի օգնության եվրոպական հիմնադրամից՝ օգնելու ուկրաինացի փախստականներին: