Մերկելը ճիշտ է համարում, որ Գերմանիան 14 տարի առաջ բացասաբար է արձագանքել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ է համարում, որ Գերմանիան 2008 թվականին բացասաբար է արձագանքել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ուկրաինայի ծրագրերին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով DPA-ին
Մերկելը հավելել է, որ աջակցում է Գերմանիայի կառավարության և Ուկրաինային աջակցելու բոլոր միջազգային ջանքերին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուչա էր հրավիրել Մերկելին և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։