Պեսկովը պատասխանել է Կադիրովին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին բացատրել է, թե ինչ նկատի ուներ «հայրենասիրություն» ասելով, հայտնում է Комсомольская правда-ն։
«Հայրենասիրություն բառի կրկնակի ընթերցում չկա և չի էլ կարող լինել։ Հայրենասիրությունը սեր է հայրենիքի հանդեպ և պատրաստակամություն՝ հանուն սեփական երկրի ցանկացած զոհաբերության»,- ընդգծել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ «մրցակցությունը, թե ով է ավելի հայրենասեր, հազիվ թե անհրաժեշտ լինի, հատկապես այն ժամանակ, երբ բոլորս պետք է միասնական լինենք»։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, ով Ռուսաստանը լքած հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին «մեծ հայրենասեր» էր անվանել։ Կադիրովն իր հայտարարությունը հրապարակել է ապրիլի 3-ին Telegram-ում։