Պեսոչնոյե ավանում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի
Երեկ երեկոյան ՌԴ Յարոսլավլի մարզի Պեսոչնոյե ավանում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի:
Ինչպես հայտնում է «ԼայֆՆյուզ»-ը՝ բնակարանում ապրելիս է եղել 4 երեխա ունեցող ընտանիք: Դժբախտության օրը երեխաների մայրը նրանց թողել է իր կենակցի ու ևս մեկ տղամարդու հետ և գնացել խանութ: Վերադարձին արդեն նա տեսել է բնակարանը՝ կրակի բոցերի մեջ:
Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ 2 կամ ավելի մարդկանց մահվան պատճառ դառնալը» հոդվածով: