Մարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները

Ինչպես կրկին դառնալ գործոն կամ՝ Հայկական նախաձեռնողականության մասին․ Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն «Այլընտրանքային նախագծերի խմբի» շրջանակներում իր հերթական հոդվածում անդրադարձել է ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրականության մեջ Հայաստանի անելիքներին։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Աշխարհում և տարածաշրջանում վերջին զարգացումները վկայում են, որ սկսվել է նոր փուլ՝ միջազգային հարաբերություններ առանց կանոնների։ Ով ինչպես կարողանում, այնպես էլ կառուցում է իր քաղաքականությունը։ Շանտաժը, հանդիմանանքը, վախերը, որ կարծես թե մնացել էին անցյալում, այսօր կրկին արդիական են։

Հայաստանի գործող իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջ քաշեցին «խաղաղության դարաշրջանի» գաղափարը։ Նման օրակարգի խոցելիությունն ի սկզբանե նախանշվեց ներքաղաքական անոմալիաներով, որոնք տեղի ունեցան մեր երկրում։ Մեր տարածաշրջանում և մեր իրավիճակում խաղաղության մասին խոսել պատերազմում պարտված գործիչների շուրթերով՝ նշանակում է ի սկզբանե պատրաստ լինել նոր զիջումների, լինել անվճռական և ամբողջությամբ կախված արտաքին գործոններից (գործընկերներից)։ Սա խաղաղություն ձեռքբերել չէ, այլ՝ երկրի բնակչության մոտ գերակշռող վախի և տագնապի զգացման տարրական շահագործում։ Նման քաղաքականությունը վերջնարդյունքում հանգեցնում է այն բանին, որ թույլին կարելի է ավելի ուժեղ ցավեցնել և նրա հետ խոսել միայն վերջնագրերի լեզվով։ Արդյունքում հնարավոր չի դառնում չեզոքացնել պատերազմի վտանգը։

Խնդիրները, որոնց հիմա առնչվում է Հայաստանը, կարող էին չլինել, եթե ժամանակին ձևավորվեր նոր իշխանություն։ Այդ նոր իշխանությունը հնարավորություն կունենար՝ վերցնել դադար, ձևակերպել նոր փաստարկներ և սկսել իրական երկխոսություն գործընկերների հետ։ Բայց պարտությունից հետո թուլացած Հայաստանը չկարողացավ վերցնել այդ դադարը, որպեսզի հնարավորություն ունենար վերախմբավորվելու և նոր դիրքերից աշխատելու։

Այնուհանդերձ, նույնիսկ այսօր մենք ունենք հնարավորություն՝ ավելի համարձակ լինելու և տարածաշրջանում մեր կորցրած դիրքերը վերականգնելու։ Մենք պետք է գիտակցենք, որ 44-օրյա պատերազմից հետո, մեր ողջ թուլությամբ և խոցելիությամբ հանդերձ, Հարավային Կովկասի բանալին գտնվում է մեր ձեռքերում։ Բոլոր հիմնական խաղացողները հասկանում են, որ այսօրվա հայաստանյան որոշումների արդյունքում կա´մ Թուրքիան դառնում է Կովկասի նոր «նայողը», կա´մ այդ դերում մնում է Ռուսաստանը՝ դիրքերն ուժեղացնելու հեռանկարով։ Այս առումով կա որոշակիության խնդիր՝ թե ու´մ հետ է Հայաստանը կապում իր ապագան կամ ու´մ է հանձնելու Հարավային Կովկասի բանալին։

Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի արագ ստորագրումը ճանապարհ է բացում թուրքական էքսպանսիայի համար և որոշակի իմաստով դառնում է հետքայլ՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից։ Ադրբեջանը, չթաքցնելով իր մտադրությունները, արդեն բացահայտ հակառուսական խաղ է սկսել։ Բացառված չէ իրավիճակ, որ լարվածության բարձրացման դեպքում Ադրբեջանը ռուսական զենքը կիրառի Արցախում ռուսական զինվորականների դեմ։

Խաղաղության պայմանագիրը՝ առաջարկվող պարամետրերով, նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում, ինչը 30 տարի անկախության համար պայքարից հետո նշանակելու է՝ ունենալ Նախիջևանի ճակատագիրը։ Սա ենթադրում է նաև ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից և հետագայում ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Այսօր արագացված կերպով ստորագրելով խաղաղության պայմանագիր՝ առանց հայկական ռազմավարական շահերի, մենք նպաստելու ենք Թուրքիայի և նրա դաշնակիցների համար Հայկական հարցի փակմանը։ Իսկ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հիմնական ելակետ է դառնում թյուրքական կոալիցիայի և ռուսական ուժերի պոտենցիալ ուղիղ առճակատումը։ Այսօր բոլոր կողմերը ձգտելու են խուսափել նման զարգացումից։

Ինչու՞մ է հայկական նախաձեռնողականության էությունը.

1. Հայկական կողմը պետք է հետևի եռակողմ հայտարարությունների տրամաբանությանը, որտեղ չկա որևէ ձևակերպում խաղաղ պայմանագրի մասին։ Որքան էլ տարօրինակ է, սա այդ փաստաթղթերի ակնհայտ առավելությունն է, այդ պատճառով անհրաժեշտ է հրատապ կերպով հրավիրել Մինսկի խմբի համանախագահների հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով և առաջարկել՝ քննարկել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքները։ Պետք է անել հարցադրում՝ հրաժարվու՞մ է արդյոք Մինսկի խումբը այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից, թե՞ ոչ և, հատկապես, ազգերի ինքնորոշման իրավունքից։ Պետք է փորձել հասկանալ՝ աշխատու՞մ է արդյոք Մինսկի խումբը, թե՞ կարգավորման պրոցեսը գտնվում է ազատ անկման մեջ։

2. Եթե միջազգային հանրությունը չի արձանագրում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը, ապա պետք է պարզ դառնա, որ հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում՝ ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես նաև Արցախում անցկացնել հանրաքվե՝ սեփական սուվերենության հարցով։

3. Հայաստանը պետք է պահանջի գերեվարված անձանց անհապաղ վերադարձ՝ որպես նախապայման՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։

4. Հայկական կողմը պետք է միջազգային հարթակներում ավելի ակտիվորեն ներկայացնի Ղարաբաղում տիրող իրավիճակը և Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտման քաղաքականությունը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փաստերը։ Հայկական կողմը պետք է իրականացնի դիվանագիտական և տեղեկատվական աջակցություն ռուսական խաղաղապահ ուժերին։

5. Պետք է հրապարակայնացնել տարածաշրջանում բոլոր ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման տարբերակները, որոնք առաջարկում կամ քննարկում է հայկական կողմը, դրանով իսկ վերահաստատելով պատրաստակամությունը՝ իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանը պետք է առաջարկի՝ հրավիրել այս թեմայով միջազգային կոնֆերանս՝ 3+3 ձևաչափի, ինչպես նաև՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պարսից Ծոցի երկրների, ԵՄ և ԱՄՆ, Համաշխարհային բանկի, Ասիական բանկի և Եվրասիական բանկի մասնակցությամբ, այսինքն՝ դոնոր-կոնֆերանս՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հիմնական ուղղությունների և զարգացման նախագծերի որոշման, ինչպես նաև՝ դրանց անխափան գործունեության երաշխիքների և իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման համար։

6. Անհրաժեշտ է նախաձեռնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների նոր փուլի մասին հռչակագրի ստորագրում, որն ի թիվս այլոց պետք է պարունակի հետևյալ կետերը.

- Այն մասին, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը և պատրաստ է ցույց տալ ռազմական և այլ տիպի աջակցություն (այդ թվում՝ ՀԱՊԿ խողովակով)՝ Հայաստանի հանդեպ երրորդ երկրի ագրեսիայի դեպքում։

- Այն մասին, որ Ռուսաստանը և Հայաստանը պետք է համատեղ ջանքեր գործադրեն Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։

- Այն մասին, որ ռուսական կողմը երաշխավորում է՝ տարածաշրջանում երրորդ կողմին տրամադրված զենքը չի օգտագործվելու Հայաստանի և Արցախի դեմ։ Ռուսաստանը նախաձեռնում է քայլեր՝ Հայաստանի՝ սկզբունքորեն նոր հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման և ռուսական 102-րդ բազայի առավելագույն մոդեռնիզացիայի և ուժեղացման ուղղությամբ։

- Այն մասին, որ Ռուսաստանը պատրաստակամ է Հայաստանում համատեղ ռազմաարդյունաբերական համակարգեր ստեղծել։

- Այլ՝ Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի և պարենային անվտանգությանն աջակցող քայլեր։

7. Հայաստանն ինքը պետք է հրապարակայնորեն հայտարարի իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի հարցին։

8. Պետք է նախաձեռնել տարածաշրջանային կոնսուլտացիաներ՝ անվտանգային, հումանիտար և տնտեսական համագործակցության թեմաներով՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան ձևաչափով, օրինակ՝ կարելի է նախաձեռնել առաջին եռակողմ հանդիպումը՝ արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով։ Պետք է առավելագույնս աջակցել Իրանի տնտեսական ծրագրերին՝ Հայաստանի հարավային շրջաններում։

9. Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պիտի պահպանենք առավելագույնս զգացմունքազերծ պրագմատիզմ։ Հայաստանը պետք է հստակ սահմանի, որ Թուրքիայի հետ երկխոսությունը և հարաբերությունների վերականգնումը բացառապես երկկողմանի օրակարգի հարց է։ Եթե այդ պրոցեսը պետք է պայմանավորված լինի Ադրբեջանի պահանջների բավարարմամբ, ապա թուրքերը պետք է հստակ գիտակցեն, որ Հայաստանը չի անի ոչ մի քայլ, որը կվնասի Ռուսաստանի շահերին։ Թուրքիայի հետ հարաբերություններում կարող ենք դնել կոնկրետ խնդիրներ՝ սահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործում, համատեղ տուրիստական կլաստերների ստեղծում, օրինակ՝ Անիում, հաղորդակցության ուղիների բացում և զարգացում, հայկական էլեկտրաէներգիայի արտահանում, Թուրքիայի հայ համայնքին աջակցություն և այլն։

10. Հայաստանը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է օգտագործի այդ հնարավորությունը՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ բաց երկխոսության համար՝ քննարկելով այդ պետությունների՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ դաշնակցային պահվածքի խնդիրը։ Նվազագույնը պետք է ստանալ այդ պետությունների կառուցողական չեզոքություն։

Ամփոփում

Աշխարհը և հարևանները պետք է տեսնեն, որ մենք որպես պետություն չենք պատրաստվում մարել և պատրաստ ենք ոչ միայն լինել արժանի դաշնակից, այլև՝ ինքներս մեզ պաշտպանել։ Դրա համար պետք է որակապես նոր իշխանություն և հայկական աշխարհի ռեսուրսների համախմբում։