Նպատակային պռավալ եք տալիս. էնպիսի պարամետրեր եք գրել, որ մեկ ամիս հետո չաշխատի. քաղաքապետ (տեսանյութ)
Արդեն 4-րդ ամիսն է՝ նպատակային պռավալ եք տալիս, ուրիշ բան չեմ կարող ասել: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով «Երևան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանին:
Նա նկատեց, որ նախորդ անգամ ևս ասել է՝ «պռավալ» է, ու այդպես էլ ոչ ոք չմասնակցեց:
«Հիմա երկրորդն է: Հիմա հարց եմ տալիս, այդ բնութագիրը, որ գրել եք ավտոբուսներն ու տրոլեյբուսները ոնց են չորացնելու, մեջը բան չկա գրած: Վերցրել պարամետրերն էլ ընդհանուր առմամբ թուլացրել եք: Որակյալ բան պետք է առնենք: Դա մենակ տրոլեյբուսները չի, ավտոբուսներն էլ հետն է լվալու:
Պատկերացո՞ւմ եք՝ ինչ ինտենսիվությամբ պետք է աշխատի: Պարոն Երեմյան, ես ձեզ վստահաբար ասում եմ՝ չի աշխատելու: 600-ից ավելի ավտոբուս ենք ունենալ, մի հատ լվացման կայան ենք ուզում դնել, դուք էնպիսի պարամետրեր եք գրել, որ մեկ ամիս հետո չաշխատի»,- նշեց քաղաքապետը: