Մոսկվայում ծեծել են «օրենքով գող» Դեդ Հասանի հարազատին
Մոսկվայում գազանաբար ծեծել են հանցավոր «հեղինակություն» Ռոման Ռասոևին՝ Ալիկ Կրասնոդարսկի մականունով:
Նա «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հարազատն է, որն ավելի վաղ նրա մոտ շրջապատից է եղել: Ռասոևին ծեծել է դաղստանցի «անունով» մաֆիոզ Ամիրը, հայտնում է rosbalt.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոնում, որը գտնվում է Մեծ թատրոնի մոտ: Ռոման Ռասոևն այնտեղ է գնացել ընկերոջ՝ «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովի (Վագիֆ Բակինսկի) հետ՝ գնումներ կատարելու: Նրանք պատահաբար հանդիպել են դաղստանցի «հեղինակություն» Ամիրին: Վերջինիս պնդմամբ` Ալիկ Կրասնոդարսկին իրեն 50 մլն ռուբլի է պարտք: Հենց առևտրի կենտրոնի բարում Ամիրը գազանաբար ծեծել է Ռասոևին: Դրանից հետո «հեղինակությունը» թիկնապահների հետ արագ հեռացել է առևտրի կենտրոնից: Իսկ Ռասոևը հոսպիտալացվել է մի քանի, այդ թվում՝ ծնոտի կոտրվածքով: