Մարիուպոլը ռուսական ներխուժման հիմնական թիրախն է
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքը առանցքային թիրախ է ռուսական ներխուժման համար, քանի որ այն Ռուսաստանից Ղրիմ ցամաքային միջանցք է: Բրիտանական հետախուզությունն այդպես է կարծում։
«Մարիուպոլում շարունակվում են ծանր մարտերը, քանի որ ռուսական զորքերը փորձում են գրավել քաղաքը: Քաղաքը շարունակում է ենթարկվել ինտենսիվ անկանոն հարվածների, սակայն ուկրաինական ուժերը կատաղի դիմադրություն են ցույց տալիս՝ պահպանելով վերահսկողությունը կենտրոնական շրջաններում:
Գրեթե անկասկած, Մարիուպոլը ռուսական ներխուժման հիմնական թիրախն է, քանի որ այն Ռուսաստանից ցամաքային միջանցք կտրամադրի դեպի Ղրիմի տարածք»,- ասվում է բրիտանական հետախուզության զեկույցում: