Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ նախագահական ընտրություններում հաղթել է հենց ինքը
Սերբիայում կիրակի օրը տեղի են ունեցել նախագահական և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն արդեն հայտարարել է նախագահական ընտրություններում առաջին փուլում իր հաղթանակի մասին։
«Մեր տվյալներով՝ ես հավաքել եմ 59,8-ից մինչև 60,1 տոկոս»,- ասել է նա կիրակի օրը Սերբիայի առաջադիմական կուսակցության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում։ – Ինձ հաջողվեց անել մի բան, որը ոչ ոք երբեք չի կարողացել անել Սերբիայում: Ես միակն եմ, ով երկու անգամ հաղթել է առաջին փուլում»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իր ելույթում Վուչիչը նշել է Ուկրաինայում պատերազմը մեծ ազդեցություն թողեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. «Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա հսկայական էր, ամեն ինչ կտրուկ փոխվեց»,- ասել է նա: