2022թ Իտալիային ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը կկազմի 9,5 մլրդ խորանարդ մետր
«Ինտերֆաքսը»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ Ադրբեջանից Իտալիա գազի երկարաժամկետ եւ սփոթ պայմանագրերով մատակարարումները 2022թ․ 9,5 մլրդ խորանարդ մետր կկազմեն:
2021թ․ Իտալիային ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը կազմել է մոտ 7 մլրդ խորանարդ մետր։
Շաբաթ օրը Բաքվում «Ադրբեջան-Իտալիա. Ճանապարհ, որ տանում է դեպի բազմակողմ ռազմավարական գործընկերության ամրապնդում» համաժողովի ժամանակ Շահբազովը հայտարարել է՝ ընթացիկ տեմպերի պահպանման դեպքում Ադրբեջանից Իտալիա գազի երկարաժամկետ եւ սփոթ պայմանագրերով մատակարարումները 2022թ․ 9,5 մլրդ խորանարդ մետրի կհասնեն:
Նրա խոսքով, TAP գազատարի ընդլայնումը (որով ադրբեջանական գազը գնում է Եվրոպա) թույլ կտա մեծացնել գազի մատակարարումները ոչ միայն Իտալիա, այլեւ եվրոպական այլ երկրներ։ «Ուստի մենք բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցել դրան (գազատարի ընդլայնմանը)»,- ընդգծել է նա և ավելացրել, որբ 2020թ․ դեկտեմբերի 31-ից TAP-ով Եվրոպա է մատակարարվել ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր գազ։
Նախարարը կոչ է արել իտալական ընկերություններին գնահատել Եվրոպա հողմային էներգիայից եւ «կանաչ» ջրածնից ստացված «կանաչ էներգիա» արտահանելու հարցում համագործակցության հնարավորությունը։