Ռուդիկ Մկրտչյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը, վստահ հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհայի կատմամբ, 9:1 հաշվով նվաճեց բրոնզե մեդալ:
Ցավոք, Հայաստանը ներկայացող Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում 5:6 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Ույարին: