Ալ-Հուսեյնը ափսոսանք է հայտնել Սաուդյան Արաբիայում մահապատիժների թվի աճի վերաբերյալ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել արգելել մահապատիժը երկրում: Այս մասին ասվում է Ժնեւում տարածված հաղորդագրությունում:
Հանձնակատարը խոր ափսոսանք է հայտնել 47 մարդու մահապատժի ենթարկելու առնչությամբ, որոնց թվում է շիաների հայտնի քարոզիչ շեյխ Նիմր-ան-Նիմրը:
Հայտարարությունում ասվում է, որ միջազգային նորմերի համաձայն՝ ծանրագույն հանցանքների դեպքում մահապատիժը թույլատրելի է միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է դիտավորյալ սպանություններին: Բացի դրանից անհրաժեշտ են երաշխիքներ, որ արդար եւ թափանցիկ դատավարություն է եղել: Ալ-Հուսեյնը ափսոսանք է հայտնել Սաուդյան Արաբիայում մահապատիժների թվի աճի վերաբերյալ: Միայն 2015թ. 157 մահապատիժ է իրականացվել: