Մոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ1 միլիարդ դրամ գրավ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168․am
Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. BloombergՎարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»
Վազող տողեր

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում. կան ձերբակալվածներ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:55-ին և ապրիլի 2-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» և «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի 25 և 24-ամյա բնակիչներ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակային հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի նմանվող հետքեր և 9մմ տրամաչափի ատրճանակի կրակված պարկուճ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով : Երիտասարդները ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։

Ստացված տվյալներով՝ 2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց և հիվանդանոց տեղափոխված երիտասարդների միջև, որի ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրվել հիշյալ երիտասարդների նկատմամբ. մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, 9մմ տրամաչափի չպարզված տեսակի հրազենից կրակոց է արձակվել երիտասարդներից մեկի ուղղությամբ, իսկ տուժած մյուս երիտասարդի ձախ ազդրին հարված է հասցվել սուր կտրող-ծակող գործիքով:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, և դեպքից ժամեր անց նրանք բերման են ենթարկվել, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, երիտասարդների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու պահելու, կրելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական ամնհրաժեշտ այլ գործողություններ՝ առգրավել են դեպքի պահին տուժողների և կասկածյալների հագին եղած հագուստները, որոնց վրա զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: