Պեսկովը՝ Պուտինի և Լուկաշենկոյի հարաբերությունների մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն յուրահատուկ հարաբերություններ են զարգացրել։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Պեսկովի՝ բելառուսական հեռուստաալիքին տված հարցազրույցին։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները միշտ նպատակ ունեն շարունակել բարեկամական զրույցը։
«Ալեքսանդր Գրիգորևիչը մեր նախագահի հետ բացարձակապես յուրահատուկ հարաբերությունների մեջ է։ Նրանք իսկապես յուրահատուկ հարաբերություններ ունեն»,- հավելել է Պեսկովը։