ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի համար
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում: Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ այս մասին «Ambrosetti»-ի ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին:
Նրա խոսքով՝ նոր սահմանափակումները չեն ազդի էներգետիկ ոլորտի վրա։
Նա հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում այդ պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։
Նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պետք է պատժամիջոցների նոր փաթեթ մտցվի, որի բովանդակությունը կորոշվի «մոտ օրերս»։