Հռոմի պապը մտածում է Ուկրաինա մեկնելու մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մտածում է Ուկրաինա մեկնելու մասին։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է NBC NEWS-ի թղթակից Կլաուդիո Լավանգան, ով պոնտիֆիկոսին հարցրել է, թե ուր է գնալու Մալթա մեկնելուց հետո։
«Այո, սա (առաջարկը) սեղանի վրա է», - ասել է Վատիկանի ղեկավարը լրագրողին։
Մարտին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և մի շարք այլ ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչներ նամակներ են ուղարկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Ուկրաինա այցելելու հրավերներով։
Մինչ այս հաղորդվում էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աշխարհի առաջնորդներին վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը։